Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» թեմայով համաժողով,

16.05.2019

Այսօր Էմիլի Արեգակ հաշմանադամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս կենտրոնում տեղի է ունեցել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» թեմայով համաժողով, որն իրականացվել է «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի շրջանակներում: Համաժողովին ներկա են եղել ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաժողովը նպատակ ուներ գործարար ոլորտի ներկայացուցիչներին իրազեկել ներառական կրթությունից միչև աշխատաշուկա հատվածում հանդիպող խոչընդոտների, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, աշխատաշուկա ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեության առավելությունների ու դժվարությունների մասին:
Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին , կարևորել է կենտրոնի դերն ու առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանքիների կյանքում. «Այսօր մենք պետք է կարևորենք և հաշվի առնենք հաշմանդություն ունեցող երեխաների ռեսուրսները, նրանց հնարավորությունները, «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի իրականացումը դրա վառ ապացույցնն էր », - նշել է Տիգրան Պետրոսյանը:
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ շնորակալություն է հայտնել ծրագիրն իրականացնողներին, փաստել, որ սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ անգամ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են անել ինչ ցանկանում են, և որ ներառականության կերտումը Շիրակի մարզում լավագույն օրինակ է ողջ հանրապետության համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23