Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

teacher.am - նոր տեղեկատվական հարթակ աշխատանք փնտրող մանկավարժների համար

16.05.2019

 ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Աննանիկս» ընկերության համագործակցությամբ ստեղծվել է teacher.am կայքը, որը նոր է և նպատակ ունի տեղեկատվական աջակցություն ցուցաբերել հանրակրթության ոլորտում աշխատանք փնտրող անձանց։ Այսօր ներկայացվել է նոր համակարգը, որն, ըստ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հնարավորություն է տալու աշխատանք փնտրող ուսուցիչներին առավել հեշտությամբ ստանալ տեղեկատվություն թափուր աշխատատեղերի մասին. «teacher.am-ը մի համակարգ է, որտեղ գրանցվելով աշխատանք փնտրող մանկավարժը հնարավորություն կստանա առանց միջնորդի տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքրող համայնքում, դպրոցում, իրեն հետաքրքրող առարկայի թափուր աշխատատեղի մասին: Այս ամենն արվել է գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար»:
Շիրակի մարզպետը նշել է, որ այսօրինակ համակարգ նախատեսվում է ստեղծել նաև առողջապահության բնագավառում առկա թափուր աշխատատեղերն առավել հրապարակային դարձնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13