Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՄՌՏ Էքսպերտ ախտորոշիչ կենտրոնի» բացում «Գյումրի բժշկական կենտրոնի»

16.05.2019

Մայիսի 16-ին Գյումրու բժշկական կենտրոնում տեղի է ունեցել «ՄՌՏ Էքսպերտ ախտորոշիչ կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարն ու նախարարի տեղակալը, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, ԱԺ պատգամավորներ, բժիշկներ, պաշտոնատար այլ անձինք:
Ախտորոշիչ կենտրոնի բացման կարևորության մասին ելույթի խոսքով հանդես են եկել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, «ՄՌՏ էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ գործադիր տնօրեն Ալեքսանդր Արչինովը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանն ու «ՄՌՏ էքսպերտ Անդրկովկաս» ՍՊԸ գործադիր տնօրեն Ալեքսանդր Արչինովը կնքել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը մարզի բնակչությանը բարձրակարգ և մատչելի բժշկական օգնություն տրամադրելն է:

Նշենք, որ ախտորոշիչ կենտրոնի գործունեությունը նպաստելու է Շիրակի մարզի և հարակից տարածաշրջանների ազգաբնակչության բուժօգնության սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը՝ թեթևացնելով ֆինանսական և սոցիալական բեռը, այն կնպաստի նաև բժիշկների կողմից հիվանդությունների ճիշտ և ժամանակին ախտորոշմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51