Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշատախտակի բացում

16.05.2019

 Մայիսի 16-ին նշվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում բացվել է հուշատախտակ, որում ամրագրված է, որ մեկդարյա պատմություն ունեցող մայր բուհը գործունեությունը սկսել է Ալեքսանդրապոլում 1919 թվականի մայիսի 19-ին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս և հատկապես երիտասարդներին և ուսանողներին կարևոր առիթով, այս հուշատախտակի բացումով ընդգծում ենք այն հանգամանքը, որ մեր մարզում մշտապես բարձր է գնահատվել կրթության դերն ու նշանակությունը, այս տեսանկյունից ուրախ եմ, որ Գյումրին Հայաստանի կրթական ավանդույթների, ակադեմիական կրթության առաջին քայլն ազդարարողն է : Գյումրին ավանդույթներ ունեցող քաղաք է, մենք պետք է այս ամենի հետ հաշվի նստենք, պետք է առավել սերտ համագործակցություն իրականացնել մարզում գործող 6 բարձրագույն ուսումնական հաստատությունների և մայր բուհի միջև: Այս խորհրդանիշն էլ կնպաստի մեր քաղաքում կրթական ավանդույթների վերաիմաստավորմանը և վերահաստատմանը»:
Տեղի է ունեցել նաև ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23