Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է «GTC for Gyumri» ցուցահանդես-Էքսպո

17.05.2019

 Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ջանքերով մայիսի 17-ին անցկացվել է «GTC for Gyumri» ցուցահանդես-Էքսպո, որի ընթացքում Շիրակի մարզում գործող տարբեր ոլորտների կազմակերպություններ ներկայացրել են իրենց գործունեությունը և ապագա ծրագրերը, միմյանց հետ կիսվել իրենց փորձով։ Մինչ էքսպոյի մեկնարկը տեղի է ունեցել տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն: Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. « Անչափ ուրախալի է, որ մեկ հարկի տակ են հավաքվել և բուհերի ներկայացուցիչներ, և գործատուներ, և պետական մարմինների պատասխանատուներ, և իհարկե մեր երիտասրադները: Այս բոլոր կողմերը համատեղ ջանքերով կարող են լրիվ նոր ձեռքբերումներ ու հաջողություններ գրանցել»:
Նշենք, որ Էքսպոյի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Շիրակի մարզում գործող թափուր աշխատատեղերի, կրթաթոշակների, տուրիստական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաեւ Գյումրիում կայանալիք ամառային ծրագրերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13