Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

18.05.2019

Թանգարանների հարգելի աշխատակիցներ
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Թանգարանների Միջազգային օրվա առթիվ:
Թանգարանների միջոցով հասարակությունն արտահայտում է իր վերաբերմունքը պատմամշակութային ժառանգությանը՝ պահպանելով և հավաքագրելով հոգևոր և նյութական արժեքները:
Ձեզ մոտ է, որ միաձուլվում են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը, անցյալը դառնում է ներկայի դաս և բացահայտում ապագային միտված քայլերը:
Թանգարանները մշակութային փոխանակման, հարստացման և մարդկանց միջև համագործակցության կարևոր գործիք են:
Թանգարանների սիրելի աշխատակիցներ, ձեր շնորհիվ է մեր անցած ուղին ներկայանալի ու խոսուն դառնում: Մաղթում եմ ձեզ բեղուն աշխատանք և հաջողություններ:

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58