Նորություններ
Մասնակցություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95-ամյակին
20.05.2019
Մայիսի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման 95-ամյակին:
Շնորհավորելով սահմանապահ 39-րդ ջոկատի կազմավորման առթիվ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անգահատելի է ջոկատի դերը ՀՀ սահմանի պաշտպանության գործում. «ՀՀ սահմանի պաշտպանությունը մեր ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է, մեր երկու եղբայրական ժողոովուրդների զավակների համատեղ ծառայությունը մեր դարավոր բարեկամության դրսևորումներից մեկն է»:
Օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին, պաշտոնատար այլ անձինք:
Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։