Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ

20.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է հուլիսի 6-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերին: Կարևորելով ներդրումային գործարար համաժողովի անցկացումը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մարզային իշխանություններն ամեն ինչ պետք է անեն համաժողովը մեծ պատասխանատվությամբ անցկացնելու, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների ներգրավելու համար: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել բարձր տեխնոլոգիական ոլորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տուրիզմը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04