Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է շտաբային ուսումնավարժանք

21.05.2019

Մայիսի 21-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ղեկավարությամբ անցկացվեց «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժանք, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների և մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատու աշխատակիցներ։
Ուսումնավարժանքի մտահղացման համաձայն, ՀԱԷԿ ռեակտորում տեղի է ունեցել արտանախագծային վթար, ՀԱԷԿ տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից և անհրաժեշտություն է առաջացել Արմավիր քաղաքի բնակչությանը տարահանել և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում:
Ելնելով տեղծված իրավիճակից և համաձայն ստացված ներմուծականների՝ բոլոր ծառայությունների և մարզային տարահանման հանձնաժողովի կողմից առանձին զեկույցներով ներկայացվել են իրականացվելիք գործողությունները։
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման գործում, ստուգել «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովի պլանի» իրատեսությունը և կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև: Ուսումնավարժանքին ներկա էին նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56