Նորություններ
Շիրակի մարզպետարանի և Շիրակի պետական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
22.05.2019
Շիրակի մարզպետարանն ու Շիրակի պետական համալսարանը մայիսի 22-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է կողմերի համագործակցություն ուսանողների պրակտիկա անցնելու, փորձի փոխանակման նպատակով:
Հուշագիրը ստորագրել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:
Ողջունելով բուհի աշխատակիցներին` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է նմանատիպ համագործակցության իրականացումը, քանզի այն կնպաստի մեր երիտասարդների կրթական առավել բարձր որակներ ապահովելուն: