Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են մարզական բնագավառին առնչվող հարցեր

23.05.2019

 Մայիսի 23-ին հանրային հաշվետվողականության հարթակում քննարկվել են մարզական բնագավառին առնչվող հարցեր: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ոլորտային պատասխանատուներ, մարզական հաստատությունների ղեկավարներ, մարզաշխարհի, քաղհասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել քննարկմանը մասնակցելու համար: Բարձր գնահատելով շիրակցի մարզիկների մրցելույթները միջազգային և հանրապետական ասպարեզներում, Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է մարզական ոլորտում առկա խնդիրներին. «Շիրակի մարզը մինչ օրս մնում է որպես մարզական բազում հաջողություններ արձանագրող տարածաշրջան, ցավով պետք է նշեմ, որ մարզի սպորտային հնարավորություններին համապատասխան մենք այսօր չունենք անհրաժեշտ միջոցներ, մարզում սպորտի նվիրյալների, տաղանդավոր մարզիկների թիվն անհամեմատ մեծ է, այս առումով իսկապես մարզին պետք է տալ առանձնակի կարևորություն: Այսօրինակ քննարկումներով նպատակ ունենք գույքագրել առկա հիմնահարցերը և քայլեր ձեռնարկել դրանց լուծման առումով»,-նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն էլ ներկայացրել է մարզի ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի ձեռքբերումները, խոսել գերակա խնդիրներից. « Տարբեր մարզաձևերի և տարիքային խմբերի հանրապետության առաջնություններում ակնառու են մեր թիմերի և մարզիկների ձեռքբերումները` 173 մեդալ, այդ թվում 56 ոսկի, 56 արծաթ և 61 բրոնզ»:
Շիրակի մարզի սպորտի ոլորտի գերակա խնդիրներից առանձնացվել են
մարզապալատի բացակայության, սպորտային բժշկության կենտրոնի,
աթլետիկական ծածկած մարզահամալիրի բացակայության հետ կապված հարցերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրակրթական դպրոցներում մարզադահլիճների բացակայությանը և մարզագույքի սակավությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13