Նորություններ
Մարդասիրական օգնություն մարզի կարիքավոր ընտանիքներին
24.05.2019
Մայիսի 24-ին Շիրակի մարզի շուրջ 350 կարիքավոր ընտանիքներ ստացել են սնունդ պարունակող արկղեր: Բարեգործական ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համատեղ:
ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին Շիրակի մարզպետի անունից ողջունել և շնորհակալագիր է հանձնել մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը։
«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Շիրակի մարզը: