Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Սոգթլուի հերոսամարտի 101- րդ տարեդարձը

26.05.2019

 Մայիսի 26-ին Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում նշվել է Սոգթլուի հերոսամարտի 101- րդ տարեդարձը:
Ավանդույթի համաձայն, բազմաթիվ հյուրեր հավաքվել են գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ, իսկ միջոցառումը տեղի է ունեցել Սոգթլուի հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ: Տոնակատարութանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
«Իմ և Շիրակի մարզպետի անունից շնորհավորում եմ բոլոր սառնաղբյուրցիներին տոնական օրվա կապակցությամբ, որն ավանդաբար նշվում է մեծ շուքով: Մաղթում եմ բարեկեցություն և ամենակարևորը մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում, որ այլևս հայ ժողովուրդը ստիպված չլինի զենքը ձեռքն առնելու, այլև շարունակի ապրել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով»,- շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23