Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ամփոփիչ քննարկումը,

29.05.2019

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր անցկացրել է «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ամփոփիչ քննարկումը, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ծրագրում ընդգրկված խոշորացված համայնքների ղեկավարները, այլ պաշտոնատար անձինք։
Միջոցառման ժամանակ ներկայացվել են կազմակերպության կողմից երեք ոլորտներում՝ ճանապարհների պահպանություն, աղբահանություն, փողոցային լուսավորություն, կատարված աշխատանքների արդյունքները, առաջարկությունների փաթեթները՝ ՏԻՄ-երին և քաղաքականություն մշակողներին։
Ողջույնի խոսքում «Կոմպասս Կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը ներկայացրել է ծրագրի նպատակներն ու կարևորությունը: Ծրագիրը կարևորել և կատարված աշխատանքները ձեռքբերում է համարել Վաչե Տերտերյանը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ նշել է, որ այսպիսի ձեռնարկները արժեքավոր են ոչ միայն տեղեկատվության ընդհանրացման և հավաքագրման առումով. «Երբ ուսումնասիրում ենք կատարված աշխատանքը՝ տեսնում ենք, որ թիրախ համայնքները խոշորացվածներն են և ընտրված երեք հիմնախնդիրները՝ ամենակարևորները, որոնք մտահոգում են համայնքների ազգաբնակչությանը, ապա հստակորեն հասկանալի է դառնում, որ ծրագիրն իրապես օգտակար էր, այն նաև արժեքավոր է գործիքակազմի առկայությունով, ինչը կօգնի համայնքներին հստակեցնել անելիքներն ու նախանշել խնդիրների լուծման իրենց ուղիները»:
Նշենք, որ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների զարգացում» շրջանակներում է իրականացնում «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51