Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոնը»՝

30.05.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, կարևորել այսօրինակ նախաձեռնությունները. «Այս հրաշք բնության գրկում ու հրաշալի վանական համալիրի տարածքում այսպիսի միջոցառմանը մասնակցելը և ոգևորող է, և ուրախացնող: Ուրախ եմ, որ մեր սերունդը կարևորում է հոգևոր երգերի տարածումն ու զարգացումը»:
Շիրակի մարզպետը նաև պատվոգրերով է պարգևատրել մարզի այն դպրոցականներին, որոնք առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր են զբաղեցրել:
Նշենք, որ «Հոգևոր երգերի մարզային փառատոնը» անց է կացվում դեռևս 2014 թվականից «Մշակութային միջոցառումների իրականացում» պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին: Մշակութային միջոցառման կազմակերպման համար կայացած մրցույթի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրիրը» այս տարի ստանձնել էր փառատոնի կազմակերպչական աշխատանքները, որին մասնակցում էին մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական, Հայորդյաց տան, ինչպես նաև Երևանից հրավիրված երգչախմբեր, անհատ կատարողներ, հայ առաքելական եկեղեցու սարկավագներ:
Փառատոնի գլխավոր նպատակը հայ հոգևոր երաժշտության զարգացումն է` մանկական երգչախմբերի համախմբման շնորհիվ: Այն խնդիր ունի վեր հանել ազգային արժեքներն ու հոգևոր մաշկութային ժառանգությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23