Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզում

30.05.2019

Մայիսի 30-31-ին Շիրակի մարզում անցկացվում են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության և հետևանքների վերացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, որին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Զինված ուժերի, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, մարզի տարահանման հանձնաժողովի, մարզի ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի հիմնարկների, ուսումնավարժությունում ներգրավված կազմակերպությունների աշխատակիցները:
Ըստ ուսումնավարժություններով նախատեսված պլանի, մայիսի 30-ին ժամը 06:01-ին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի հերթապահից ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Գառնիի էպիկենտրոնով 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին, կան ավերածություններ և մարդկային զոհեր։ Նախնական տվյալներով առավել ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում։
Ուսումնավարժության նպատակն է ստուգել և կատարելագործել Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հանձնաժողովի անդամների ունակություններն՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ որոշումների ընդունման ընթացում, փրկարարական և այլ վթարավերականգնողական ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև համագործակցությունն՝ աղետի գոտում աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:
Ուսումնավարժությունների ընթացքում բոլոր պատասխանատու կառույցները հանդես են եկել զեկուցումներով ու, իրավիճակից դուրս գալով, անհրաժեշտ գործողությունների ու քայլերի առաջարկներով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42