Նորություններ
Ուսումնավարժությունների երկրորդ օրն անցկացվել է Գյումրու քաղաքապետարանում
31.05.2019
«Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպում ու իրականացում» թեմայով ուսումնավարժությունների երկրորդ օրն անցկացվել է Գյումրու քաղաքապետարանում: Ուսումնավարժության նպատակը Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հանձնաժողովի անդամների ունակությունները ստուգելն ու կատռարելագործելն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ընթացում: