Նորություններ
Անցկացվել է ամենամյա դարձած «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հոբելյանական հինգերորդ բիզնես համաժողովը
03.06.2019
Մայիսի 31-ից հունիսի 3-ը ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում անցկացվել է ամենամյա դարձած «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հոբելյանական հինգերորդ բիզնես համաժողովը, որին մասնակցել է ՀՀ Շիրակի մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Համաժողովի ընթացքում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության հինգ տարիների աշխատանքը, ձեռքբերումները և նոր հնարավորությունները: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են բիզնես հանդիպումներ:
Բիզնես համաժողովը նպատակ ունի ոչ պաշտոնական մթնոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև բացահայտել գործարար կապերը, կազմակերպել բանակցություններ, իրականացնել համատեղ բիզնես ծրագրեր: