Նորություններ
Գյումրու բժշկական կենտրոնի նորաբաց «ՄՌՏ Էքսպերտ ախտորոշիչ կենտրոն»-ում արդեն հետազոտվել է շուրջ 180 հիվանդ
03.06.2019
Ռուսական «ՄՌՏ էքսպերտ» ընկերության և Գյումրի կենտրոնի համագործակցության արդյունքում Գյումրի բժշկական կենտրոնում բացված մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիկ կենտրոնի հիմնումը նպատակ ունի նպաստելու բուժօգնության սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը:
15 նոր աշխատատեղն ու շուրջ 800 հազար դոլարի ներդրումը կթեթևացնի մարզի ազգաբնակչության ֆինանսական և սոցիալական բեռը: Ախտորոշիչ կենտրոնում բժշկական ծառայությունների գինը մայրաքաղաքային գներից մատչելի են:
«Արագ ախտորոշում և արագ արձագանքում՝ այս խնդիրների լուծումը մեզ մեծ հնարավորություն կտա բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար: Անհետաձգելի բուժօգնություն ապահովելու, ճիշտ ախտորոշում կատարելու համար սարքն իրապես անփոխարինելի է»,- նշում է Գյուըմրի կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։