Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց ՏՏ ոլորտում համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերության հայաստանյան գրասենյակ

04.06.2019

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է ՏՏ ոլորտում համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերության հայաստանյան գրասենյակ։ Այցի շրջանակներում մարզպետին է ներկայացվել Սինոփսիսի գործունեությունը և վերջինիս մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի խթանմանը: Մասնավորապես, քննարկվել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի միջև կնքված հուշագրին վերաբերող հարցեր: Հուշագրով նախատեսվում է համալսարան-մասնավոր հատված փոխշահավետ և արդյունավետ կապի ձևավորում, բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի որակի բարելավմանը նպաստող գործունեություն, ինչպես նաև բուհի և ընկերության անձնակազմի անդամների, ուսանողների փոխայցելություններ կազմակերպում, համատեղ հետաքրքրության ծրագրերի շրջանակներում համագործակցություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23