Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց Շիրակ օդանավակայան

04.06.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հետ նախօրեին այցելել է Շիրակի օդանավակայան, հանդիպել օդանավակայանի տնօրինության հետ: Հանիպման ընթացքում քննարկվել են ինչպես օդանավակայանի գործունեությանը, ուղևորահոսքերին առնչվող հարցեր, այնպես էլ կարգապահական և տեղեկատվական խնդիրները:
«Շիրակ օդանավակայանն այն կարևոր հանգույցն է, որի լիարժեք աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլ մեր երկրի համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր կառոււյցներն ու շահագրգիռ կողմերը պետք է համագործակցեն ու աշխատեն, որպեսզի զերծ մնանք տարատեսակ խնդիրներից ու դժգոհություններից, ցանկացած մեկի համար պետք է անընդունելի լինի թալանի հոգեբանությունով աշխատող տաքսիստն ու զբոսաշրջիկին հիասթափեցնող վերաբերմունքը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Կարևորելով մարզ այցելող զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու սպասարկումը՝ Տիգրան Պետրոսյանն ու Աշոտ Գրիգորյանը զրուցել են տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների հետ՝ հորդորելով զերծ մնալ ոչ պատշաճ վերաբերմունքից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23