Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն անձամբ է ուղեկցել Գյումրի ժամանած զբոսաշրջիկներին

04.06.2019

Շիրակ օդանավակայանում մարզպետ Տիգրան Պետրոսյանը զրուցել է Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ, իսկ Նիժնի Նովգորոդից Գյումրի եկած Գոնչարով ամուսիններին մարզպետն անձամբ է ուղեկցել: Հյուրերին մարզպետը պատմել է Գյումրու պատմության, ճարտարապետության, ավանդույթների ու սովորույթների մասին:
Կատյա Գոնչարովան Գյումրի է եկել տպավորված հատկապես ճարտարապետությամբ և նշել է, որ Գյումրիից կգնա զարմացած հյուրընկալությունից:
«Պարոն մարզպետ մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած, եթե մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին երևի չհավատան: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացկամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով նշել է Կատյա Գոնչարովան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46