Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց Անի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

06.06.2019

 Շիրակի մարզպետի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են Անի խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր: Անիպեմզա բնակավայրից հետո, մարզային իշխանություններ եղել են Անիավանում, որտեղ հանդիպել են բնակիչներին, շրջել Անի կայարանի տարածքում, այնուհետև դպրոցում: Բագրավանի դպրոցում շրջայցի ժամանակ մարզպետին է ներկայացվել դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու և պատուհանների փոփոխման խնդիրը: Տիգրան Պետրոսյանը զրուցել է նաև բնակավայրի տարածքում փոսալցման աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարների հետ՝ կարևորելով անգամ ամենափոքր փոսային նորոգումնեիը որակյալ ու բարեխղճորեն իրականացումը:
Հայկաձոր համայնքում բնակիչների հետ անմիջական զրույցի ժամանակ մարզպետը լսել է բարձրացված հարցերը, որոնք վերաբերել են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգմանը, գազաֆիկացմանը, համայնքաբնակները կարևորել են հատկապես խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են պոմպակայանի տարածք, խոսել պոմպակայանի աշխատանքն առավել մատչելի դարձնելուն միտված նոր ծրագրերի իրականացման մասին: Խմելու ջրի խնդրից են խոսել նաև Սարակապի բնակիչները:
«Ինձ համար ձեզ հետ անմիջական շփումը, ձեր հոգսերի մասին լսելը կարևոր է ու պարտավորեցնող, մեր համայնքներում տարիներ շարունակ տարբեր խնդիրներ են կուտակվել, դրանք, բոլորս էլ հասկանում ենք, որ միանգամից լուծել հնարավոր չի լինի, բայց նախանշել առաջնահերթությունները, ունենալ հստակեցումներ և ամենափոքր հնարավորության դեպքում լուծումներ գտնել, լինելու է մեր աշխատանքի առաջնայնությունը»,- հանդիպումների ժամանակ ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզային իշխանությունները եղել են նաև Ջրափիում, շրջել դպրոցում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23