Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
07.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության օրվան Շիրակի մարզի մասնակցությանը վերաբերող հարցեր: Մարզպետին է զեկուցվել մինչ այժմ իրականացված կազմակերպչական աշխատանքների մասին: Տիգրան Պետրոսյանը կարևորել է շաբաթօրյակին բոլոր համայնքների, կառույցների ու կազմակերպությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիների համախմբված մասնակցությունը: Ներկայացվել են մարզում մաքրման ենթակա տարածքների նկարագրությունը, դրանց առցանց քարտեզը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհամերձ հատվածներին, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող և պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներին։