Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ծանոթացել է միասնական քննությունների ընթացքին

07.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է թիվ 10 դպրոց՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին: Շիրակի մարզում ձևավորվել են միասնական քննությունների երեք քննական կենտրոններ՝ Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Այսօր աշակերտները միասնական քննություն են հանձնել հայոց լեզու և հայ գրականություն առարկայից: Գյումրու թիվ 10 դպրոցում քննություն է հանձնել 200 աշակերտ:
Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչներին, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին: Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ մարզպետը զրուցել է նրանց հետ և հաջողություն մաղթել զավակներին :
«Ինձ համար կարևոր էր անձամբ լինել այստեղ, խոսել ծնողների հետ, լսել նրանց գնահատականը: Ուրախ եմ, որ զրուցելով նրանց հետ որևէ մտահոգության մասին չլսեցի, ավելի շատ անհանգստանում էին իրենց զավակների բարձր բալեր հավաքելով: Եթե նախկինում տարբեր մտահոգություններ ու դժգոհություններ էինք լսում, այժմ կարծես նման խնդիր չկա և գործընթացը կազմակերպվել է անթերի: Մեզ համար կարևոր է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում: Մեր բոլոր դիմորդներին մաղթում եմ հաջողություն»,- նշել է Տիգրան Պետրոսյանը

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 16:58:17