Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանը համապետական շաբաթօրյակին մասնակցել է ողջ անձնակազմով

08.06.2019

 Շիրակի մարզպետարանը համապետական շաբաթօրյակին մասնակցել է ողջ անձնակազմով: Մարզում շաբաթօրյակին մասնակցել են 8300-ից ավելի քաղաքացիներ, 42 համայնքների 195 կոլեկտիվներ:

Համապետական մաքրության օրը Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մի քանի խմբեր կազմելով մաքրման աշխատանքներ է իրականացրել է Գյումրի մտնող ճանապարհին հարակից և դեպի օդանավակայան տանող հատվածներում:
Շիրակի մարզպետը կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների մազմակերպումը՝ լրագրողների հետ զրույցում նշել է. «Մենք պետք է մաքուր պահենք մեր երկիրը, մեր մարզն ու բնակավայրը, մաքրությունը սկսվում է մաքուր պահելուց, իսկ մարզպետարանը ընտրեց այս հատվածը, քանի որ կարծում ենք, որ առավել կարևոր է ցանկացած մարզում ու քաղաքում մուտք գործող դարպասների մաքրությունը: Օդանավակայանին հարող ու Ազատանից մարզ մտնող հատվածները մեր մարզի դարպասներն են, որտեղից զբոսաշրջիկներն առաջին տպավորություններն են ստանում, դրա համար մենք պետք է առավելագույն ուշադրություն դարձնենք»:
Համապետական շաբաթօրյակին Շիրակի մարզում մասնակցել են ավելի քան 8300 քաղաքացիներ՝ 42 հայանքներից և 195 ներգրավված կոլեկտիվներից և մարզային կազմակերպություններից: Մաքրության և աղբահավաքության աշխատանքներ են իրականացվել միջպետական և համայնքային նշանակության ճանապարհահատվածներում, պատմամշակույթային և զբոսաշրջային վայրերում, ինչպես նաև հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում և գետերի հուների մերձակա տարածքներում:
Շաբաթօրյակի ընթացքում մարզում աշխատել է շուրջ 126 միավոր մեքենա-մեխանիզմներ (ինքնաթափ մեքենաներ, բարձիչ մեխանիզմներ և էքսկավատորներ), օգտագործվել է 17000 բազմապիսի գործիքներ:
Շաբաթօրյակի ընթացքում փակվել է 14 աղբանոցներ՝ Գյումրիում՝ 7, Ամասիայում՝ 6, Անիում՝ 1:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:07:12