Նորություններ
Համապետական շաբաթօրյակն մասնակցել են 42 համայնքները
08.06.2019
2019թ. հունիսի 8-ի «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայանալիք համապետական շաբաթօրյակն մասնակցել են 42 համայնքները, հանրակրթքական դպրոցներն ու առողջապահական հաստատությունները:
http://shirak.mtad.am/u_files/file/Ardir%208.pdf
Համայնքների ղեկավարների կողմից նախապես ներկայացված մաքրման ենթակա տարածքները, որոնք հիմնականում ներառում են ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքները, մարզում զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող վայրերը, պատմամշակութային հուշարձանների շրջակայքերը և հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև հասարակական նշանակության այլ վայրեր, մաքրվել են աղբից: