Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի ընտրություններ Շիրակի մարզի Սպանդարյան և Անուշավան համայնքներում

10.06.2019

2019 թվականի հունիսի 9-ին ՀՀ Շիրակի մարզի Սպանդարայան և Անուշավան համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ` համայնքի գործող ղեկավար՝ Ավետիք Գարուշի Մխիթարյանն ու Սայադ Ջոնիկի Ալմաստյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1159 քաղաքացիներից 628-ը։ 384 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Ավետիք Գարուշի Մխիթարյանը:
Անուշավան համայնքում ևս ինքնառաջադրվել էին երկու թեկնածուներ՝ համայնքի գործող ղեկավար՝ Երվանդ Գեղամի Հակոբյանը և Համբարձում Ալեքսանի Ալեքսանյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1550 քաղաքացիներից 911 -ը։ Երվանդ Հակոբյանը ստացել է 519 ձայն, Համբարձում Ալեքսանյանը` 374 ։ Անուշավան համայնքի ղեկավար է վերընտրվել Երվանդ Հակոբյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23