Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագիրն ընդգրկված շիրակցի դպրոցականներին

10.06.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագիրն ընդգրկված շիրակցի դպրոցականներին:
Կարևորելով դպրոցականների շրջանում տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքների առկայությունը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է. «Սիրելի դպրոցականներ, անչափ ուրախ եմ հանդիպել այն սերնդի ներկայացուցիչներին, որոնց շնորհիվ մեր երկիրը պետք է թևակոխի լրիվ նոր ու կայուն զարգացման շրջան, դուք մեր վաղվա օրվա կերտողներն եք և ուրախալի է, որ ձեր մեջ կա և ձգտում, և ավյուն, և նախաձեռնողականություն»:
Տիգրան Պետրոսյանի և դպրոցականների միջև ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց, մարզպետը պատասխանել է նրանց հուզող հարցերին, լսել նրանց նախաձեռնությունների ու ծրագրերի մասին:
Նշենք, որ Հայաստանի պատանեկան նվաճումներ ծրագրում ընդգրկված են մարզի 32 դպրոցների ավագ դասարանների 830 աշակերտներ:
«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Ծրագրի արդյունքում աշակերտները գիտելիքներ են ստացել և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31