Նորություններ
Տիգրան Պետրոսյանը իտալացի հյուրերին ներկայացրել է մարզն ու նրա առավելությունները
11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանը հայ-իտալական համաժողավի մասնակիցների հետ առանձնազրույցի ժամանակ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր:
Տիգրան Պետրոսյանը իտալացի հյուրերին ներկայացրել է մարզն ու նրա առավելությունները, տարբեր ոլորտներում առկա ներուժը, խոսել հնարավոր համագործակցության ու ծրագրերի մասին. «Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին բացառիկ քաղաքներից է, որի ճարտարապետությունն ու քաղաքաշինական դիմագիծը հիանալի հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին գրավելու, նոր ներդրումների համար: Շիրակի մարզը լայն հնրավորություն ունի էքստրեմալ տուրիզմի, գաստրոտուրիզմի և այլ ասպարեզներում ներուժն օգտագործելու: Մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկելու ցանկացած առաջարկ, նպաստելու տեղի և Իտալիայի գործարարների հանդիպումներին ու համագործակցությանը»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի, մասնավորապես, վերականգնվող էներգիա և էներգիայի արդյունավետություն, թափոնների վերամշակում, Գյումրու պատմական կենտրոնի վերականգնում:
Շիրակի մարզպետի ուղեկցությամբ հյուրերը շրջել են քաղաքում, ծանոթացել քաղաքի ճարտարապետությանը: