Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը հյուրընկալել է հայ-իտալական գործարար համաժողովի մասնակիցներին

11.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել են հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ:
Տիգրան Պետրոսյանը ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է Գյումրիում: Մեր քաղաքը մեծ ներուժ ունեցող քաղաք է, այստեղ տուրիզմի, քաղաքաշինության, ճարտարապետության, առաջատար տեխնոլոգիաների բնագավառներում մենք իրապես ասելիք ուեննք, ուրախ կլինենք համագործակցելու»:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ հայ-իտալական բիզնես համաժողովը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 16:58:17