Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի երկրոդ փուլով Շիրակի մարզում կիրականացվի 8 ծրագիր

12.06.2019

 Սուբվենցիոն հայտերի առաջին փուլով հաստատված 10 ծրագրին հաջորդել են ևս 8 ծրագրեր, որոնք ևս ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում քննարկել և հավանության են արժանացել: 8 ծրագրերը կիրականացվեն 4 համայնքներում՝ ընդհանուր 130 մլն 532 հազար դրամի շրջանակներում, գումարի 52 տոկոսը տրամադրելու է պետությունը, 48 տոկոսը՝ համայնքները:
Կիրականացվի Սարալանջ համայնքի ներհամայնքային փողոցային լուսավորության համակարգի կառուցում և փոխարինում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում Աշոցք համայնքի Աշոցք, Ղազանչի Բավրա և Մեծ Սեպասար բնակավայրերում, ինչպես նաև արևային ֆոտովոլտային 30կվտ հզորության և նախադպրոցական հաստատության էլեկտրական ջեռուցման համակարգեր կկառուցվեն Փանիկ համայնքում, փողոցների լուսավորության լամպերը կփոխարինվեն նոր լամպերով, կհիմնանորոգվեն Բասենի և Ախուրյանի «Շուշան» մանկապարտեզների շենքերը, Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի հասարակական նշանակության շենքը ու Հովիտ բնակավայրի վարչական կենտրոնի և բնակիչների հանգստի կազմակերպման համար նախատեսված կառույցը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-15 10:31:33