Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանգստի ուղեգրեր են տրվել շահառու 50 ընտանիքների

13.06.2019

 Վերջին ինը տարիներին «Արտ» ընկերության կողմից իրականացվում է «Հատուցում» ծրագիրը, որի շրջանակներում սևծովյան հանգիստ են վայելում ազատամարտիկներ, արցախյան և ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքների անդամներ, ուսուցիչներ, մարզիկներ: Այս տարին ևս բացառություն չէ, հունիսի 13-ին հանգստի ուղեգրեր են տրվել շահառու 50 ընտանիքների:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ կարևորում է ցանկացած ձեռնարկ, որը միտված է մեր ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հոգսերի թեթևացմանը. «Ես ուրախ եմ, որ ներկա եմ շարունակական բնույթ կրող այս միջոցառմանը, ողջունում եմ բոլորիդ: Ձեր և ձեր զավակների գործը մեր երկրի, մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի է»:
Տիգրան Պետրոսյանը վերջին տասը տարիներին Շիրակի մարզի խնդիրների նկատմամբ սրտացավություն ցուցաբերելու և դրանց լուծման ճանապարհին իրենց ունեցած մեծ ներդրման համար պատվոգրով է պարգևատրել Վրեժ և Անի Սարգսյաններին, որոնք օգնել են «Հատուցում» ծրագրի իրականացմանը:
Հայաստանի և սփյուռքի հայ մայրերի միության անունից մարզի մի շարք համայնքապետերի «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը հանձնել է պատվոգրեր՝ համագործակցության և զոհվածների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56