Նորություններ
Տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը
13.06.2019
Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը, որն առնչվել է բյուջետային ծախսերին ու ծրագրերին: Հարթակի մասնակիցներին ողջունել ու հաջող քննարկման ընթացք է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Կարևորելով բյուջետային հայտերի կազմման գործընթացի առավել թափանցիկ, ներառական, ինչպես նաև ծախսային ծրագրերն առավել նպատակային ու հիմնավոր դարձնելը՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերն ու 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը: