Տպել
Նորություններ
Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել հաշվետու համերգով
13.06.2019
Հունիսի 13-ին Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել հաշվետու համերգով, որին ներկա է եղել ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Համերգի ընթացքում ներկայացվել են 2018-19թթ-ի ուսումնական տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները: Դպրոցի աշակերտները ցուցադրել են երաժշտական գործիքներին տիրապետելու բարձր արվեստը, հնչել են դասական և ժողովրդական ստեղծագործություններ: