Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր Շիրակի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջև

13.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և «ՀայկականԿարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը հունիսի 13-ին «Փոխըմբռնման հուշագիր» են ստորագրել՝ մարզի համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով համագործակցելու մասին:
Տիգրան Պետրոսյանը ողջունել և կարևորել է կազմակերպության գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզի համայնքների զարգացմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը, օգնական Անի Մաղաքյանը և «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ծրագրի ռազմավարական ուղղության պատասխանատո Զառա Աղայանը:
Կողմերը կարևորել են ՀՀ Շիրակի մարզի խոշորացված համայնքներում կարևորագույն խնդիրների լուծմանն աջակցելու անհրաժեշտությունը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության, թափանցիկության, հրապարակայնության բարձրացումը, ինչպես նաև դրանցում քաղաքացիական հասարակության մասնակցության խթանումը:
Համաձայն հուշագրի, համայնքների զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Շիրակի մարզպետարանը կհամագործակցի ՀԿ-ի հետ` կիրառելով առկա լավագույն փորձը` աշխատանքները համակարգելու, միասնական մոտեցումներ ձևավորելու, ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Մարզպետարանը կաջակցի ՀԿ-ի մասնակցությանը խոշորացված համայնքների զարգացման ոլորտում իրականացվող օրենսդրական և ծրագրային բարեփոխումների գործընթացներում և կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև համայնքային զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը՝ մասնակցելով հետազոտական, կարողությունների զարգացման միջոցառումներին, տարբեր ձևաչափի հանրային քննարկումներին, հանդիպումներին, ոլորտային վերապատրաստումներին, քննարկումներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45