Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխարհի ամենաուժեղ երիտասարդին

13.06.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետորսյանն այսօր հյուրընկալել է 2019 թվականի հունիսի 8-ին Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության գերծանր՝ 109 կգ-ից բարձր, քաշային կարգում երկամարտի 419 կգ արդյունքով չեմպիոն հռչակված գյումրեցի 20-ամյա ծանրորդ Վարազդատ Լալայանին:
«Մեզ համար մեծ հպարտություն է այսպիսի ձեռքբերում ունեցող երիտասարդի հետ հանդիպել ու խոսել որպես շիրակցի: Շիրակի մարզի մասին ավելի շատ խոսում են տարբեր հոգսերի ու խնդիրների մասով և երբ մեր երիտասարդ մարզիկների մասին ենք խոսում, բոլորիս մոտ այն հույսն ու ոգին է արթնանում, որ մենք ամբողջապես շտկելու ենք մեր մեջքը: Քո հաղթանակը, սիրելի Վարազդատ, այն հիասքանչ առիթներից է, որ մեզ՝ շիրակցիներիս կրկին հնարավորություն է տալիս հպարտանալու, գլուխ գովելու: Վստահ եմ՝ մենք դեռ հանդիպելու ենք, որ նշենք քո նոր հաղթանակներն ու ձեռքբերումները»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Վարազդատի անձնական մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանին՝ հոգատար ու տքնաջան աշխատանքի համար:
Նշենք, որ մեր հսկան «պոկում» վարժությունից հետո 192 կգ արդյունքով 2-րդ էր, իսկ արդեն «հրում» վարժությունում գլխավերևում պահելով 227 կգ-անոց ծանրաձողը՝ անհասանելի դարձավ իր բոլոր մրցակիցների համար: Առաջնությունում 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները: Հարկ է նշել մեր Վ.Լալայանի և 2-րդ հորիզոնական գրաված իրանցի Ալի Դավուդիի միջև մղվող պայքարը ունի արդեն քառամյա պատմություն: Այս առաջնությանում նոր քաշային կարգում արդեն՝ պատվո պատվանդանի 1-ին աստիճանը զբաղեցրեց հայ ծանրորդը:
Շիրակի մարզպետը հուշանվերներ է հանձնել մարզիկին ու մարզիչին և հաջողություն մաղթել Վարազդատին հոկտեբերի 19-27-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23