Տպել
Նորություններ
Հիմնանորոգվում է Հացիկի միջնակարգ դպրոցը
14.06.2019
Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված 43մլն դրամ գումարի շրջանակներում հիմնանորոգվում է Հացիկ գյուղի դպրոցը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռ ապրիլի կեսերից:
Շինարարությունն իրականացնում է «Ույուտ սենթր» ՍՊԸ-ն: Դպրոցի տանիքը ամբողջապես նորոգվելու է, ամրացվելու են միջնապատերը, փոխարինվել են դռներն ու պատուհանները, կիրականացվի տարածքի բարեկարգում: