Նորություններ
Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 7 ծրագրեր կիրականացվեն մարզի 4 համայնքներում
14.06.2019

Սուբվենցիոն ծրագրերի երրորդ փուլով Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 7 ծրագրեր կիրականացվեն մարզի 4 համայնքներում, որոնք հավանության են արժանացել սուբվենցիաների հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ընդհանուր 756.3 մլն դրամից ավելի գումար կուղղվի ծրագրերի իրականացմանը, որից շուրջ 410 մլն 760 հազար դրամը կտրամադրի պետությունը, 345 մլն 550 հազար դրամն էլ կլինի համայնքների ներդրման բաժինը: