Նորություններ
Կայացել է «Գերմանական գալա-երեկո»
15.06.2019
Հունիսի15-ին Գյումրու «Սև Բերդ» ամրոցում կայացել է «Գերմանական գալա-երեկո»՝ կազմակերպված «Համայնք և մշակույթ» սոցիալ-մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
«Գերմանական գալա-երեկո»-ին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել դիրիժոր Լին Կաոյի (Գերմանիա) ղեկավարությամբ: Նվագախմբի հետ ելույթ է ունեցել երիտասարդ թավջութակահար ՄանուԷլ Լիփշտայնը (Գերմանիա):
Մինչ համերգը տեղի է ունեցել ասուլիս, որին մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, դիրիժոր Լին Կաոն, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, նվագախմբի դիրիժոր Երվանդ Վարոսյանը:
Համերգային ծրագրից առաջ ցուցադրվեցին Գյումրու նկարչական դպրոցի սաների ստեղծագործությունները, որոնք պատկերումներն էին Մենդելսոնի «Կեսգիշերային ամառվա երազ» երաժշտության: