Նորություններ
Ծառերի եվրոպական պուրակ Աշոցքում
16.06.2019
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնում հիմնել է ծառերի Եվրոպական պուրակ: Պուրակի բացմանը արարողությանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր։
Պուրակում տնկվել է 45 կեչի և 45 արոսենի։