Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետարանը հրավիրում է քննարկման
17.06.2019

Շիրակի մարզպետարանը հրավիրում է քննարկման բոլոր այն անձնանց և կազմակերպություններին, որոնք ունեն գործող բիզնեսի ընդլայնման կամ նոր ներդրումային ծրագրեր՝ առաջիկայում կայանալիք «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովում ներկայացնելու, համաժողովին ներդրումային գաղափարների ներկայացման ձևաչափին ծանոթանալու համար:
Հանդիպումը կկայանա հունիսի 20-ին ժամը 14.00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում:
Սիրով սպասում ենք