Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղ

17.06.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղ: Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կայարանի տարածքում, ծանոթացել երկաթուղու աշխատանքների ընթացքին, խնդիրներին, նորամուծություններին: Տիգրան Պետրոսյանը կարևորել է կայարանի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, գործունեության պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև մտահոգություն է հայտնել սանիտարական մաքրության և սանհանգույցների վիճակից: Երկաթուղու տեղի ղեկավարությունը վստահեցրել է, որ սանհանգույցների նորոգման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում և ամենասեղմ ժամկետներում աշխատանքները կմեկնարկեն: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ծավալների, ենթակառուցվածքի արդիականացման, տեխնոլոգիաների կիրառման հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13