Նորություններ
Անիպեմզայի դպրոցականներին հյուրընկալել էր Շիրակի մարզպետը
17.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Անիպեմզայի դպրոցականներին՝ ուսուցչուհի, «Դասավանդի'ր, Հայաստան» ծրագրի մասնակից Լիլիթ Սարգսյանի ուղեկցությամբ:
Մասնագիտությամբ լրագրող ուսուցչուհու նախաձեռնությամբ գյուղի դպրոցում լրագրողական ակումբ-խմբակ է բացվել, որի գործունեության արդյունքը «Անիպեմզա» ամսագիրն է: Ամսագրում տեղ են գտնում համայնքին վերաբերող նյութերը:
Դպրոցականները մարզպետի հետ հարցազրույց են վարել, իրենց համայնք այցելությունից տպավորություններն իմացել, զրուցել մարզի զարգացման հեռանկարներից: Տիգրան Պետրոսյանը սիրով պատասխանել է բոլոր հարցերին և նշել, որ ողջունելի է, երբ դպրցականների շրջանում կա նախաձեռնողականություն ու նորին ու դրականին ձգտելու ցանկություն: