Նորություններ
Տիգրան Պետրոսյանն այցելել է «Բանդիվան կաթ» գործարան
19.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Բանդիվան կաթ» գործարան, շրջել տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արտադրատեսականուն, շրջանառության ծավալներին:
Գործարանի արտադրությունը ամբողջովին ավտոմատացված է, ինչը թույլ է տվել նվազեցնել մարդու ազդեցության գործոնը առողջ կաթ ստանալու ժամանակ։ Այժմ արտադրվում է պանրի 10 և կաթնամթերքի 12 տեսակ: Արտադրված ապրանքները սպառվում է ոչ միայն տեղի շուկայում, այլև արտահանվում է: Բնական ծխեցման եղանակով ծխեցրած պանիրը արտահանվում է Իսրայել: