Նորություններ
Ամասիայի մանկական արվեստի դպրոցը տոնել է գործեունության 55 ամյա հոբելյանը
19.06.2019
Ամասիայի մանկական արվեստի դպրոցն այսօր տոնել է գործեունության 55 ամյա հոբելյանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Շնորհավորելով արվեստի դպրոցի հանրույթին և աշակերտներին՝ Շիրակի մարզպետը նշել է. «Ես մեծ բավականություն ստացա ձեր միջոցառումից, այն ևս մեկ անգամ փաստեց, որ արվեստի դպրոցում աշխատում են սրտացավ մարդիկ: Ուրախալի է, որ Հայաստանի հյուսիսում այսչափ ջերմ մշակութային միջավայր կա: Պահեք այս ռիթմը, էներգետիկան, նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ»:
Մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, մատուցած ծառայությունների և դպրոցի հիմնադրման 55ամյակի կապակցությամբ Շիրակի մարզպետը պատվոգրեր է հանձնել դպրոցի տնօրենին և մի շարք ուսուցիչների: