Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Շիրակի մարզի խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կարիքների խորքային գնահատում և շահագրգիռ կողմերի մոբիլիզացում» թեմայով քննարկում

19.06.2019

 Հունիսի 19-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ներկա է գտնվել «Շիրակի մարզի խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կարիքների խորքային գնահատում և շահագրգիռ կողմերի մոբիլիզացում» թեմայով քննարկմանը, որը նպատակ ուներ շահագրգիռ գերատեսչությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ուղղորդել հաստատություններում ապրող երեխաների խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել անհատական աջակցության պլանների կազմելուն, խնամքի հաստատությունների փոխակերպման պլանի նախագծի մշակմանը:
Մարզպետը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Շիրակի մարզի խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում գտնվող երեխաները մշտական ուշադրության և հոգատարության կենտրոնում պետք է գտնվեն. «Այն աշխատանքը, որ կատարվել է չափազանց կարևոր է բոլորիս համար, քանզի այն կարող է դառնալ ուղենիշ մեզ համար և նպաստի, որպեսզի բոլոր պատասխանատուների աշխատանքում հստակ դրական տեղաշարժ արձանագրվի»:
Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարվա փետրվարից Շիրակի մարզի խնամքի և գիշերօթիկ հաստատություններում, հատուկ դպրոցներում իրականացվել են շուրջ 257 երեխաների կարիքների խորքային գնահատում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:21:51