Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Փյունիկ» կենտրոն

20.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է «Փյունիկ» կենտրոն՝ հանդիպելու և շնորհավորելու հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 17-րդ փառատոնի շիրակցի մասնակիցներին: Հունիսի 11-13 Ծաղկաձորում կայացած մարզական փառատոնին Շիրակի մարզից մասնակցել են 8 մարզիկներ և 4 սպորտաձևերում՝ սեղանի թենիս, բազկամարտ, ծանրամարտ, լող, վաստակել են 13 մեդալներ, որոնցից 7-ը՝ ոսկի, 4-ը՝ արծաթ, 2-ը՝ բրոնզ:
Շիրակի մարզպետը շնորհավորել է մարզիկներին ձեռքբերումների համար և նշել, որ հատկապես ուրախալի է, երբ մարզիկների մեջ տեսնում է հզոր ու անկոտրում կամք. «Այս մեդալները մեծ մարդկային կամքի և աշխատասիրության արդյունք են, անչափ ուրախ եմ, որ Շիրակի մարզը մարզական մեծ հաջողություններ ունի և միշտ տարբեր մրցահարթակներում մեր մարզիկները հաջողությունների են հասել: Վստահ եմ՝ դուք ևս կարողանալու եք ոչ միայն հանրապետական, այլև միջազգային հարթակներում բարձր պահել մեր երկրի, մեր մարզի պատիվը»:
Մարզիկների և Շիրակի մարզպետի միջև ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց, մարզիկները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնց լուծման համար Տիգրան Պետրոսյանը նշել է, որ քայլեր կձեռնարկի իրավասությունների և լիազորությունների շրջանակներում:
Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվերներ է հանձնել մարզիկներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42