Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

20.06.2019

 Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովին մարզի գործարարությամբ զբաղվելու ցանկություն ունեցող, սկսնակ ու կայացած գործարարների մասնակցությունն ու ծրագրային փաթեթները կազմելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկմանը մասնակցելու ցանկություն հայտնողներին է ներկայացվել «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովին մասնակցելու համար կազմված ներդրումային ծրագրի անձնագիրը, որը լրացնելով գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախաձեռնությունները:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորւմ է «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի ամենայն պատասխանատվությամբ կազմակերպումը. «Ի սկզբանե մեր առջև խնդիր էինք դրել մեր մարզի տնտեսական ցուցանիշների աճ գրանցելու նպատակով օգտագործել ներդրումային հնարավոր բոլոր գործիքների համակազմը: Այժմ ներդրումային համաժողովը ևս մեկ առիթ է այս աշխատանքները ամբողջացնելու համար: «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի շրջանակներում մենք փորձելու ենք հավաքել և ստեղծել ներդրումային ծրագրերի փաթեթ, որը կներկայացվի և համաժողովին, և դրանից հետո էլ կկարողանանք ունենալ մեր ձեռքի տակ գաղափարներ, կենսունակ և իրագործելի ծրագրեր, որոնք ես որպես մարզպետ կներկայացնեմ Շիրակի մարզով հետաքրքրված և ներդրում անելու ցանկություն ունեցողներին»:
Նշենք, որ համաժողովի առանձնացվել են ներդրումային հիմնական երեք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն և ՏՏ, զբոսաշրջություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23