Նորություններ
Հանդիպում հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ
21.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Կենտրոնի մասնագետները Տիգրան Պետրոսյանին ներկայացրել են իրենց գործունեությունը, իրականացրած ծրագրերն ու ձեռնարկները:
Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է կենտրոնի գործունեությունը, քանզի այն նախաձեռնությունները, որոնք իրականացվում են հանրակրթական դպրոցներում և բարձրացնում են դպրոցականների տեղեկացվածության մակարդակը՝ նպաստում է նրանց իսկ անվտանգությանը :
«Մեզ համար չափազանց կարևոր է մեր երեխաների անվտանգությունը և այն բոլոր ծրագրերը, որոնք միտված են դպրոցահասակ երեխաների գիտելիքների և տեղեկացվածության բարձրացմանը, մենք կողջունենք և կաջակցենք դրանց իրականացմանը: Ինչ վերաբերում է համագործակցությանը՝ Շիրակի մարզպետարանը պատրաստ է և բաց է»,- նշել է Տիգրան Պետրոսյանը :
Առաջիկայում մարզպետարանի և կենտրոնի համատեղ ջանքերով Շիրակի մարզի ութ երեխաներ, որոնց ընտանիքները տուժել են ականների հետևանքով, ամառային տասնօրյա հանգստի կմեկնեն Լոռվա «Գուգարք» ճամբար :